Արտասահմանում բուժվող զինծառայողին ուղեկցողի ճանապարհի և կեցության ծախսը կփոխհատուցվի 7 հուլիսի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 7-ի նսիտում փոփոխություն է կատարել 2016թ. ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ: Փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ամբողջությամբ կփոխհատուցվեն վերջինիս ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը: Նիստում արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրել էր արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, հայտնում է Tert.am-ը: Նա նախ նշել է, որ գործող կարգի համաձայն՝ արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի չափով: «Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը»,-ասել է Մկրտչյանը: Որոշման նախագծում ասվում էր, որ «առկա ձևակերպումը կրում է խիստ խտրական բնույթ, քանի որ ստացվում է, որ պետական մարմինների աշխատակիցներն օգտվում են ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2335-Ն որոշմամբ սահմանված հատկացումներից 100 տոկոսի չափով, մինչդեռ իր որդուն կամ ամուսնուն բուժման համար արտասահման մեկնած անձը` միայն դրա կեսի չափով»: Ուստի առաջարկվում էր հանել «50 տոկոսի չափով» ձևակերպումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |