Ֆրանսիայի նախագահության թեկնածուն Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու կողմնակից է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահության թեկնածու Սեգոլեն Ռուայալը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանելու կողմնակից է: Ընդ որում նա հավելել է, որ նախագահ ընտրվելու դեպքում իր «արտգործնախարարը եւս այդ դիրքորոշումը կորդեգրի»: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: «Ուրացման դիրքորոշումը դա ոգու ձեւախեղում է, որը սարսափեցնում է ինձ: Եվ նշանակություն չունի, թե որ ցեղասպանության մասին ենք մենք խոսում»,-հայտարարել է Սեգոլեն Ռուայալը Nouvelles d' Armռnie Magazine-ին տված հարցազրույցում: Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն անցյալ տարի ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը, այժմ փաստաթուղթը ներկայացված է Սենատի քննարկմանը: Միեւնույն ժամանակ Սեգոլեն Ռուայալը կողմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, ի տարբերություն Ֆրանսիայի նախագահության մյուս թեկնածուների` Նիկոլյա Սարկոզիի, Ֆրանսուա Բայրուի եւ Ժան Մարի Լեպենի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---