Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը օլիմպիական ուղեգիր է նվաճել

Բռնցքամարտիկ Հովհաննես  Բաչկովը օլիմպիական  ուղեգիր է նվաճել

PanARMENIAN.Net - Վենեսուելայում ընթացող APB-ի և WSB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Մատվիչուկին և դուրս եկավ եզրափակիչ՝ նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քառորդ եզրափակչում Բաչկովը հաղթել էր Իռլանդիան ներկայացնող Պետեր Ռայմոնդ Մոյլթեդին:

Եվ այսպես, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 5 անդամ կմասնակցի Օլիմպիական խաղերին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Հուլիսի 8-ի դրությամբ Հայաստանը 30 օլիմպիական ուղեգիր ունի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---