Հայ-բրիտանական խումբն ամենամեծ լոբբիստական խումբն է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին են հանդես գալիս 114 խորհրդարանականներ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է բրիտանա-հայկական խմբի համահիմնադիր եւ պատվավոր քարտուղար Օդետ Բազիլը: Նրա խոսքերով, բանաձեւը օրակարգում ընդգրկելու համար անհրաժեշտ է հավաքել 665 խորհրդարանակնների 1/3 ստորագրությունները: «Այդ նպատակով բրիտանա-հայկական խումբը համագործակցում է այլ ցեղասպանությունների զոհերի իրավունքները պաշտպանող խմբերի հետ»,-ասել է նա, հավելելով, որ Միացյալ Թագավորությունում դժվար է զբաղվել հայամետ լոբբինգով, քանի որ այնտեղ գործում են ուժեղ թուրքական եւ ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններ:



Օ.Բազիլը նշել է, որ խմբի ստեղծումից ի վեր, կազմակերպությունը բավականին ընդլայնվել է եւ որոշակի հաջողությունների է հաել: «Երբ խումբը ստեղծվեց, այն կազմված էր ընդամենը 6 հոգուց, իսկ այժմ նրանց թիվը հասել է 106-ի: Սա բրիտանական խորհրդարանի ամենամեծ լոբբիստական խումբն է»,-նկատել է նա:



Օ Բազիլը հաղորդել է նաեւ, որ բրիտանա- հայկական խումբը համագործակցում է նաեւ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի արտախորհրդարանական այլ կազմակերպությունների հետ, մասնավորապես, ,Armenian Solidarityե, «Նոր սերունդ» խմբերի հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---