Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում

Հալեպը՝ պատերազմից առաջ ու հիմա՝ լուսանկարներում

PanARMENIAN.Net - 2011 թվականի մարտի 15-ին Սիրիայում պատերազմ սկսվեց, որը մինչև օրս էլ շարունակվում է: Սիրիական ճգնաժամը ռազմական հակամարտություն է Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հեզբոլահ և այլն) և իրենց ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի սիրիական խմբավորումների, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների («Ալ-Նուսրա» և այլն) միջև։2016-ի փետրվարի 27-ից երկրում հրադադար է գործում, որին, սակայն, չեն միացել «Իսլամական պետությունը», «Ալ-նուսրան» և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ն ահաբեկչական է ճանաչել:

Սիրիայի պատերազմն ավելի քան 160.000 մարդու կյանք է խլել, դրա պատճառով երկիրը լքել է մոտ 2.600.000 քաղաքացի։ 2013-ին ճգնաժամից թուլացած երկրի տարածքների մի մասն անցել է ինքնահռչակ ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ։

Պատերազմի տարիներին դարավոր պատմություն ունեցող երկրի բազմաթիվ քաղաքներ, հուշակոթողներ ավերվեցին, մասնավորապես՝ մայրաքաղաք Դամասկոսում ու տնտեսական մայրաքաղաք Հալեպում: Ստորև վերջինիս տեսարժան վայրերն են՝ ավերվածություններից առաջ ու հետո:

Վերևում Հալեպի Օմայան մզկիթն է

Քաղաքային տեսարաններից

Լուսանկարներում Հալեպի Հին շուկան է ու դրա մնացորդները

Քաղաքային տեսարաններից

Հալեպի տեսարաններից

Առևտրի կենտրոններից մեկում

Սբ Իլիա Մարոնիտի տաճարի ներսում

Հալեպի հայկական Սրբոց քառասնից մանկանց մայր եկեղեցին է

Սբ Իլիայի տաճարն է Հալեպում

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---