Կովկասում անհայտ կորածների վերաբերյալ զեկույցն ընդգրկված չէ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում

PanARMENIAN.Net - Եվորպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկված չէ Հարավային Կովկասում անհայտ կորած անձանց խնդիրը շոշափող զեկույցը: Այդ մասին հայտնել է Հարավային Կովկասում անհայտ կորածների հարցով զեկուցող Լեո Պլատվոետը` հավելելով, որ զեկույցը կարող է ընդգրկվել մինչեւ ապրիլի 15-ը: Պլատվոետն ընդգծել է, որ ինքն իր կողմից արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր զեկուցումն ընդգրկվի առաջիկա նստաշրջանի օրակարգում:



«Ես չեմ հանդիսանում նստաշրջանի օրակարգը որոշող հանձնաժողովի անդամ: Հանձնախումբը որոշել է, որ նստաշրջանի մեծ մասը նվիրված է լինելու Եվրոպայում մարդու իրավունքների խնդրին»,- հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, Լեո Պլատվոետը հույս է հայտնել, որ իր զեկույցը, ամեն դեպքում, կընդգրկեն նստաշրջանի օրակարգում:



Լ. Պլատվոետը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, զեկույցը չի տեղափոխվի ամառային նստաշրջան, այլ կքննարկվի ԵԽԽՎ Մշտական կոմիտեի նիստին, որն անցնելու է մայիսի 24-ին Բելգրադում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---