Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացը որպես անդամության թեկնածուի

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի առաջընթացը որպես անդամության թեկնածուի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ողջունում է այն առաջընթացը, որն արձանագրում է Վրաստանը որպես անդամության թեկնածու երկիր, և կշարունակի աջակցել նրան: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղրա Յենս Ստոլտենբերգը:

Նա նշել է, որ դաշինքի դռները բաց են` այժմ Չերնոգորիան է անցնում կազմակերպությանն անդամակցելու գործընթացը: Ինչ վերաբերում է Վրաստանին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքն աշխատում է այդ երկրի հետ, աջակցում զինված ուժերի արդիականացմանը, որպեսզի վերջինս կարողանա համապատասխանել ՆԱՏՕ-ի չափանիշներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որ արձանագրում է Վրաստանը որպես անդամության թեկնածու երկիր, և կշարունակենք աջակցել նրան»,-ասել է Ստոլտենբերգը` ելույթ ունենալով Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում:

Նա հավելել է, որ գագաթնաժողովի ընթացքում Վարշավայում տեղի կունենա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---