ՌԴ ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության եզակիությունը կօգնի կարգավորել այն

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր էությամբ եզակի է եւ միակն է, որի դեպքում ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ ԵԱՀԿ-ի շահերը չեն հակասում միմյանց»,- ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման այնպիսի փաստաթուղթ է մշակել, որ դրան կնախանձեին շատ հակամարտող երկրներ: «Ես հուսով եմ, որ հենց այդ եզակիությունը թույլ կտա Երեւանին եւ Բաքվին կարգավորման նոր մակարդակի հասնել: Վերջնական որոշումը կայացնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունը, սակայն համանախագահող երկրները, այդ թվում եւ Ռուսաստանը, կլինեն բանակցային գործընթացի շրջանակներում հաստատված պարտավորությունների կատարման երաշխավորները»,- նշել է Սերգեյ Լավրովը:



Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ասել է, որ կարգավորման սկզբունքային հարցերով համաձայնության դեռ չեն հասել: «Հենց կարգավորման սկզբունքներն են դառնում փորձաքար: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպմանը ապրիլին այդ հարցերով բանակցությունները կշարունակվեն, որպեսզի համանախագահները կարողանան սկսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստումը մայիսյան ընտրություններից հետո»,- ասել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---