Համացանցում հայտնվել է «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը (վիդեո) 8 հուլիսի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը: «Սպասում եմ դեկտեմբերի 1-ին, երբ մեր «Եկրաշարժը» էկրան կբարձրանա: Ինձ համար կարևոր է, որ որքան հնարավոր է շատ մարդ տեսնի ֆիլմը, որի համար մենք այդքան ջանք ենք գործադրել»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի ռուսաստանցի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը: Ըստ ֆիլմի սյուժեի, բնական աղետի ֆոնին ծավալվում է 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Մելքոնյանի կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Ճակատագրի հեգնանքով նրանք հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, սակայն, սկզբից չեն ճանաչում միմյանց: Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում: Ըստ նախնական տվյալների, Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 17-ին: Ռուսաստանում առաջին ցուցադրությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին: Ավելի վաղ ֆիլմի հեղինակները հայտարարել էին, որ հուլիսի 25-ին ֆիլմի փակ ցուցադրություն կլինի Գյումրիի բնակիչների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |