8 հուլիսի 2016 - 14:04 AMT
Աթլետիկայի Հայաստանի թիմը Օլիմպիադային 6 աթլետով կներկայանա

Աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնի 6 աթլետներ:

Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցատկելով 8 մետր 15 սմ Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

Ընդհանուր առմամբ Հայաստանը հուլիսի 8-ի դրությամբ ունի 31 ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: