Ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով Ղազախստանում 7 մարդ է ձերբակալվել 8 հուլիսի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանում 7 մարդ է ձերբակալվել Կարագանդայի շրջանում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով: Այդ մասին հուլիսի 8-ին հայտնել է այդ երկրի Ազգային անվտանգության կոմիտեն: Հունիսի վերջում ԱԱԿ-ն հայտնել էր Կարագանդայի շրջանում ծայրահեղականների խմբի գործունեության կասեցման մասին, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում: Գործողություն է կատարվել հունիսի 26-ին Բալխաշ քաղաքում և Գուլշատ բնակավայրում: Գուլշատում ձերբակալության ժամանակ ահաբեկիչներից մեկն ինքնապայթեցում է իրականացրել: Ձերբակալվել է 6 մարդ: «Ձերբակալվել է ահաբեկչական խմբավորման 7 անդամ»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ըստ ԱԱԿ-ի, ձերբակալված ծայրահեղականները ծրագրում էին ահաբեկչություններ գործելուց հետո մեկնել Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ահաբեկիչների շարքերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կոմիտեում ստուգում են նաև Բալխաշում ռուսական զորամասի վրա հարձակման նախապատրաստման վերաբերյալ տվյալները: Հունիսի 5-ին Ակտոբեն մի խումբ գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման. նրանք սպանել են զենքի խանութներից մեկի վաճառողին ու անվտանգության աշխատողին, ինչպես նաև վիրավորել են 3 ոստիկանի: Մյուս խանութի վրա հարձակման ժամանակ սպանվել է մի հաճախորդ, ևս մեկը վնասվածք է ստացել: Հայտնի է, որ ոստիկանության հետ կրակահերթի արդյունքում գրոհայիններից 3-ը սպանվել են, իսկ մեկը` ձերբակալվել: Բացի այդ, գրոհայինները հարձակվել են երթուղային ավտոբուսի ու զորամասի վրա: Կրակահերթի հետևանքով սպանվել է 3 զինվորական, ևս 3-ը վնասվածքներ են ստացել: Այնուհանդերձ` զինծառայողներին հաջողվել է հետ շպրտել գրոհայիններին` սպանելով նրանցից մեկին: Ընդհանուր առմամբ, Ակտոբեում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 6 մարդ, ևս 10-ը վնասվածքներ են ստացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |