ԶԼՄ-ներ. Ռուս զբոսաշրջիկների հարցումները Թուրքիա ուղեգրերի մասին շատ են, ամրագրումները` քիչ 8 հուլիսի 2016 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ռուս զբոսաշրջային գործակալությունները նշում են դեպի Թուրքիա ուղևորությունների վաճառքի աննշան աճ: Դեպի Թուրքիա ուղևորությամբ հետաքրքրվող 20 զբոսաշրջիկից միայն մեկն է պատրաստ պայմանագիր կնքել ու նախնական ամրագրում անել: Վաճառքների առաջին տեղերում ՌԴ հանգստավայրերն են, չնայած, որ դեպի Սոչի ուղեգրի արժեքը զգալիորեն բարձր է թուրքական տարբերակից: Իսկ դեպի Կիպրոս ուղեգրերի վաճառքը նվազել է մեկ երրորդով: Ռուս զբոսաշրջիկները չեն դիմում ռիսկի: Նրանք ակտիվորեն հարցում են անում տուրփաթեթների վերաբերյալ, սակայն վաճառքի հասնում է միայն 5%-ը, ասում են զբոսաշրջային գործակալություններում: «Զանգերը Թուրքիայի վերաբերյալ շատ են, սակայն հեռախոսազանգը դեռ վաճառք չէ, ուղղակի պահանջարկ է: Զբոսաշրջիկներn անվտանգության վերաբերյալ կարծիքների են սպասում»,-ասել է «1001 Տուր» ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Մարիա Կոնաբեևան: «Մարդիկ դեռ մտավախություններ ունեն»,-ասել է նա: Չարթերային չվերթների բացակայության պատճառով Թուրքիա մեկնողները ՌԴ-ից ոչ թե հազարների են հասնում, ինչպես նախկինում, այլ հարյուրների, ասել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը: Չի նպաստում վաճառքների աճին նաև այն, որ հուլիսի 7-ին կայանալիք առաջին չարթերային չվերթը Սանկտ Պետերբուրգից Անթալիա չեղարկվել է: Ռուսաստանում դեպի Թուրքիա փաթեթային զբոսաշրջային տուրերի վաճառքի արգելքի չեղարկումից 24 ժամ անց արդեն Թուրքիան կրկին դարձավ ռուսների նախընտրած զբոսաշրջային ուղղությունը «Yandex. Ուղևորություններ» օգտատերերի հարցումներով: Ըստ «ՕնլայնՏուր» ընկերության ներկայացուցիչ Իգոր Բլինովի, արդեն հուլիսի 1-ի առավոտյան դեպի Թուրքիա փաթեթների վաճառքը կազմել է 6,7%-ի, հուլիսի 2-ին` 38,8%, հուլիսի 3-ին` 35,6%-ի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |