Հայաստան-Չեխիա ընկերական հանդիպման օրը հայտնի է 8 հուլիսի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Նախապատրաստվելով 2018 թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի ազգային հավաքականի հետ: Ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին Պլզեն քաղաքում, ասվում է ՀՖՖ պաշտոնական կայքում: ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակում վերջին երկու ընկերական հանդիպումներում Հայաստանը կարողացավ հաղթել հակառակորդներին խոշոր հաշիվներով: Հայաստան-Գվատեմալա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը` 7:1: Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Հյաստանի հավաքականը նաև խոշոր հաշվով հաղթել է Էլ Սալվադորին: Հայ ֆուտբոլիստները 4 գոլի հեղինակ են դարձել: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |