Վերին Գետաշենի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունները վնասվել են

Վերին Գետաշենի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունները վնասվել են

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 6-ին ժամը 22.00-ից մինչև 23.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածություններ:

Դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի բնապահպանության վարչության պետին և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Պարզվել է, որ Քարաձի կոչվող հանդամասում կարկուտի հետևանքով վնասվել են մոտ 13 հա հացահատիկային կուլտուրայի և մոտ 2 հա կարտոֆիլի ցանքատարածություններ:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

Հունիսին տևական ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքով զգալիորեն տուժել են Լոռու մարզի տասնյակ գյուղերի այգիներն ու ցանքատարածությունները, գետերի հեղեղումների ու սելավաջրերի հետևանքով դժվարացել են տրանսպորտային միջոցների երթևեկության պայմանները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---