Ռուսաստանը կողմ է, որպեսզի Հարավային Կովկասը լինի համագործակցության եւ ծաղկման տարածաշրջան

PanARMENIAN.Net - Շատ երկրների համար կենսական նշանակություն ունեցող տարածաշրջանի անվտանգության եւ կայունության ապահովումը հանգում է Ռուսաստանի շահերից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, ՌԴ-ն կողմ է հանդես գալիս, որպեսզի Հարավային Կովկասը լինի համագործակցության եւ համատեղ ծաղկման տարածաշրջան: «Հենց դրանից ենք մենք հանգում տարածաշրջանի բոլոր երկրների հետ շփվելիս, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնք այս տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում: Սակայն մենք նաեւ հանգում ենք այն բանից, որպեսզի խնդիրներ չստեղծենք Հայաստանի համար»,- ընդգծել է նա: Լավրովի կարծիքով, հետաքրքրությունը տարածաշրաջնի նկատմամբ լիովին հասկանալի է, քանի որ այստեղ կան բնական պաշարներ եւ տարանցիկ ուղիներ, որոնք կարեւոր են աշխարհառազմավարական տեսանկյունից:



Իր հերթին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ ռուս սահմանապահները գտնվում են Հայաստանում կողմերի համաձայնությամբ: «Մենք գտնում ենք, որ նրանց ներկայությունն այսօրվա դրությամբ անպայման է Հայաստանի անվտանգության համար»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---