Սերժ Սարգսյանը Վարշավայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

Սերժ Սարգսյանը Վարշավայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը՝ պատվիրակությունների ղեկավարներին գագաթնաժողովի անցկացման վայրում դիմավորել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

ՀՀ նախագահը երեկոյան Վարշավայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

«Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 8-9-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---