Facebook Messenger-ում «գաղտնի» չատեր կգործարկվեն 8 հուլիսի 2016 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Facebook-ը հայտարարել է իր մեսենջերի համար «գաղտնի» չատերի ստեղծման մասին: Հիմնական տարբերությունն այն է լինելու, որ «գաղտնի» չատերում գրված հաղորդագրությունները հնարավոր կլինի ընթերցել միայն երկու սարքի վրա՝ ուղարկողի ու ստացողի: Որոշ ժամանակ անց (օգտատերն ինքը կորոշի ժամանակը) հաղորդագրություններն ավտոմատ կջնջվեն: Այժմ այդ հնարավորությունը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար, որոնց թիվը 2016-ի ամռան ընթացքում կավելանա: Թե երբ ծառայությունը հասանելի կլինի բոլորի համար, դեռ չի հայտարարվում, փոխանցում է Slon.ru-ն: «Գաղտնի» չատերի հնարավորությունը 2013-ից գործում է Telegram մեսենջերում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |