Երթ ի պաշտպանություն «Զվարթնոցի» հին մասնաշենքի՝ դեպի Արգենտինայի դեսպանատուն 8 հուլիսի 2016 - 19:39 AMT PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման դեմ բողոքող քաղաքացիները երթով անցել են Ազատության հրապարակից մինչև Արգենտինայի դեսպանատուն: Երթի մասնակիցները պահանջում էին երկրի իշխանություններից ազդել «Արմենիա» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ-ընկերության սեփականատեր, Արգենտինայի քաղաքացի Էդուարդո Էրնեկյանի՝ օդանավակայանի հին մասնաշենք պահմանման հարցում: Երթը դեպի դեսպանատուն անհարթ չի անցել. ոստիկաններն ակցիայի մասնակիցներից պահանջեցին քայլել մայթով, սակայն վերջիններս հրաժարվեցին կատարել պահանջը. այս պահին երթն ընթանում է Սայաթ-Նովա փողոցով. «Ժողովուրդ, Զվարթնոցը քանդում են, դուրս եկեք փողոց» կոչով քաղաքացիներին է դիմում ակցիայի մասնակից Դավիթ Հովհաննիսյանը, գրում է «Ա1+»-ը։ Ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանը հայտարարել է, որ հին մասնաշենքը 10 տարի է` լքված է և տրված թալանի: «Օդանավակայանի ներքին սարքավորումներից ոչ մի բան չի մնացել: Բացի այդ` ավիացիան իսպառ բացակայում է, ավիացիոն դպրոցը քանդվել է, մեր օդաչուները Հայաստանից դուրս են աշխատում և վերապատրաստվում: Հիմա էլ օդանավակայանի թալանի երկրորդ փուլն է սկսվել` այն սկսել են ամբողջովին քանդել: Մենք բազմաթիվ ելույթներ ենք ունեցել, դիմել կառավարությանը, որ «Զվարթնոցը» միջազգային նշանակության կառույց է, բայց ոչ մի արձագանք չկա, և մի օր էլ տեղեկանում ենք, որ այն արդեն քանդվում է»,- ասել է նա, գրում է yerkir.am-ը: Երթի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը հանձնեցին դեսպանատան ներկայացուցիչներին Երևանի քաղաքապետարանը 2015-ի դեկտեմբերին ապամոնտաժման թույլտվություն է տրամադրել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ին` «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար։ Օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հունվարի 13-ին հայտարարել է, որ «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքի ապամոնտաժման թույլտվություն տրամադրելը հնարավոր է միայն կոռուպցիոն շահի առկայության պարագայում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |