Խորհրդարանական ընտրություններ. Ռուսաստանը կհամաձայնվի հայ ժողովրդի ցանկացած ընտրության հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի միջազգային հանրությունը 2007 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների օբյեկտիվ պատկերն ստանա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունում կան Ռուսաստանի ներկայացուցիչներ: «Ռուսաստանի ներկայացուցիչներն առավելագույնս ներկայացված կլինեն թե ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) եւ թե ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելություններում: Մենք ամբողջությամբ օգտագործել ենք մեր քվոտան եւ 30 դիտորդ ենք ուղարկել: Ռուսաստանը կհամաձայնվի հայ ժողովրդի ցանկացած ընտրության հետ»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---