ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Կոսովոյի վերաբերյալ զեկույցը փակ դռների ետեւում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների ետեւում քննարկել է Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մարտի Ախտիսաարիի զեկույցը Սերբիայի Կոսովոյի մարզին անկախություն տալու հնարավորության մասին: Այդ նիստը սկիզբ դրեց Կոսովոյի ճակատագրի մասին միջազգային բանակցություններին, որը ՄԱԿ-ի կառավարման տակ է 1999 թվականից ի վեր: Դիվանագետներն ակնկալում են, որ պաշտոնական եւ ոչ պաշտոնական խորհրդատվությունները կարող են տեւել մի քանի շաբաթ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության անտեսումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Անվտանգության Խորհրդի անդամները պետք է որոշեն համաձայնվել թե ոչ Ախտիսաարիի առաջարկներին, որը մարտի վերջին հայտարարել էր, թե անկախությունը Կոսովոյի միակ հնարավոր կարգավիճակն է: Ընդ որում դիվանագետն առաջարկում է սկզբնական շրջանում տարածքը թողնել ՄԱԿ-ի կառավարմանը:



Սակայն Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի դեսպան Ժան Մարկ դե լա Սաբիլյեն հայտարարել էր, որ Ախտիսաարիի ծրագիրը պետք է անմիջապես իրականացնել: «Հապաղումն անընդունելի է,-գտնում է դիվանագետը:-Դա մեծ ռիսկի հետ է կապված: Չի կարելի պահպանել գործերի այս իրավիճակը»:



Ըստ Ախտիսաարիի ծրագրի, Կոսովոյի շրջանները, որ առավելապես բնակեցված են սերբերով, պետք է լայն ինքնավարություն ստանան նոր պետության կազմում եւ սերտ կապեր պահպանեն Սերբիայի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---