Հալեպի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի. Վիրավորների թվում երկու հայ կա

Հալեպի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի. Վիրավորների թվում երկու հայ կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ են:

Մոտ 250 մարդ վիրավորվել է:

Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները:

Նոր Գյուղ թաղամասում երկու հայ է վիրավորվել՝ Հռիփսիմե Ղազարյանը և Սոսի Ղազարյան-Հեքիմյանը:

Ղազարյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, Ղազարյան-Հեքիմյանը պետք է վիրահատվի, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» օրաթերթի ֆեյսբուքյան էջը:

«Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս:

Հալեպի գավառում ինքնաշեն հրետանուց ու ականանետերից գնդակոծվել են Հանդրաթ, Էլ Հադեր և Քուդեհի բնակավայրերը, Հալեպի Շեյխ Մահսուդ և էլ Հալիդիա թաղամասերը:

Հուլիսի 2-ին՝ ժամը 3:15-ին, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայաշատ Նոր Գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացը գտնվող «Կիլիկիա» շենքը: Զոհեր ու վիրավորներ չկային: Հունիսի 5-ին Հալեպի Նոր Գյուղ շրջանը կրկին թիրախ էր դարձել ահաբեկիչների համար: Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել են 34-ամյա Քաթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը և 33-ամյա Նորա Սարգիսը:

Հունիսի 2-ին Նոր Գյուղ հայաշատ շրջանում զոհվել է 4 հայ՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանը, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանը, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանը և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանը: Նոր Գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը:Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են: Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---