Եվրոպայի չեմպիոն դարձած Պորտուգալիան ՈւԵՖԱ-ից €25.5 մլն կստանա

Եվրոպայի չեմպիոն դարձած Պորտուգալիան ՈւԵՖԱ-ից €25.5 մլն կստանա

PanARMENIAN.Net - Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունից (ՈւԵՖԱ) €25.5 մլն կստանա Եվրո-2016-ում հաղթանակից հետո: Եզրափակչում պարտված ֆրանսիացիները` 2 միլիոնով պակաս:

Հուլիսի 10-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում Պորտուգալիայի հավաքականը հաղթել է Ֆրանսիային լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դարձել եվրոպայի չեմպիոն:

24 հավաքականից յուրաքանչյուրը €8-ական միլիոն կստանա մրցաշարին մասնակցելու համար: Խմբային փուլում կլինեն նաև բոնուսներ` հաղթանակի համար` €1 մլն, ոչ ոքիի դեպքում` €0.5 մլն: Փլեյ օֆում արդյունքի համար բոնուսներ սահմանված չէին, փոխարենը 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները լրացուցիչ €1.5 մլն կստանան, 1/4 եզրափակչի մասնակիցները` ևս €2.5-ական մլն, կիսաեզրափակչի մասնակիցները` €4-ական մլն: Հաղթանակած Պորտուգալիայի թիմը կստանա €8 մլն, ֆրանսիացիները կստանան €5 մլն:

Այդպիսով, պորտուգալացիները վաստակել են €25.5 մլն, ֆրանսիացիները` €23.5 մլն: Կիսաեզրափակչի մասնակիցներ Գերմանիան և Ուելսը €18.5 մլն և €18 մլն համապատասխանաբար, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է €301մլն: Նախորդ մրցաշարում Լեհաստանում և Ուկրաինայում ՈւԵՖԱ-ն ազգային թիմերին €196 մլն է վճարել, իսկ 4 տարի առաջ Եվրո-2008-ի մասնակից Ավստրիան և Շվեյցարիան` €184 մլն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---