Վաշինգտոնում ռազմաքաղաքական խորհրդակցություններ կկայանան Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ

PanARMENIAN.Net - Ապրիլի երկրորդ կեսին ԱՄՆ մայրաքաղաքում ռազմաքաղաքական խորհրդակցություններ կկայանան Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի պետ Ջոնաթան Հենիկը: Նրա խոսքերով, խորհրդակցությունների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կապերի, համագործակցության ռազմավարական հարցեր, երկու երկրների համագործակցությունը Աֆղանստանի եւ Իրաքի հետ եւ այլ հարցեր: Ներկայումս խորհրդակցությունների օրակարգը ճշտվում է: Ադրբեջանի կողմից խորհրդակցություններին կմասնակցեն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Արազ Ազիմովը, Միացյալ Նահանգների կողմից` պետքարտուղարի տեղակալները, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---