Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 4 զինծառայող է զոհվել

Պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 4 զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - 4 թուրք զինծառայող է զոհվել, 1-ը վիրավորվել է Թուրքիայի հարավ-արևելքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով, որը ճամփեզրին էին տեղադրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները: Այդ մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը:

«Հուլիսի 10-ին Հաքքյարի գավառի Շեմդինլի շրջանում` Բեյյուրդու-Աքթյություն մայրուղով անցնելիս պայթեցվել է զինվորականներով պարեկային մեքենան: Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներն ինքնաշեն պայթուցիկ սարք են պայթեցրել: 4 զինծառայող է զոհվել, մեկը վիրավորվել է և շտապ տեղափոխվել հիվանդանոց»,-ասվում է գլխավոր շտաբի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 9-ին առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 10 վիրավորվել է ՔԱԿ անդամների կողմից պայթյունի հետևանքով Թուրքիայի Մարդին քաղաքում:

Ավելի վաղ Թուրքիայում 12 մարդ էր տուժել ականապատ մեքենայի պայթյունից: Զոհվել էին բեռնատարի վարորդն ու 2 ոստիկան էր վիրավորվել: Տուժածների թվում 3 զինծառայող կա:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---