1625-ի ձեռագիր Տոնացույցը փոխանցվել է Մայր աթոռին

1625-ի ձեռագիր Տոնացույցը փոխանցվել է Մայր աթոռին

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է փոխանցվել 1625-ի ձեռագիր Տոնացույց: Այս մասին տեցեկացնում է «Շողակաթ» հեռուստաընկերությունը:

Արծաթյա կրկնակազմով մատյանը հայ արծաթագործության լավագույն նմուշներից է և ներկայացնում է Կեսարիայի դպրոցը:

«Մենք ուրախ ենք, որ բարեպաշտ հավատացյալները հասկանում են, որ իրենց ընտանեկան սրբությունները՝ ժառանգաբար փոխանցված, պետք է փոխանցեն բուն օրրանին, եկեղեցուն, որտեղ դրանք բաց կլինեն հանրության համար», - ասել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Ձեռագիրն ընդօրինակել է Հովհաննես քահանան 1625-ին, կազմը պատրաստել է արփաթագործ Շահմիր Կարապետը 1656-ին:

Առաջին էջին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ արքայական ընտանիքը մկրտելիս, Սուրբ Էջմիածին Մայր Տաճարը, Արարատը և Նոյան տապանը: Երկրորդ եջին՝ Մեսևոպ մաշտոցը, Սահակ Պարթևը և Ներսես Շնորհալին են:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---