Տավուշում վիրավորված զինվորի վիճակը կայուն ծանր է. Վիրահատվել է11 հուլիսի 2016 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված 19-ամյա զինծառայող Տիգրան Մկրտչյանի վիճակը կայուն ծանր է: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հուլիսի 10-ին զինծառայողը վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: ՊՆ մամուլի խոսնակը հավելել է, որ զինծառայողը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, գրում է Tert.am-ը: Մկրտչյանը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել նաևհուլիսի 8-ի առավոտյան՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ ինքն անձամբ չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են: Նա նաև ասել է, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |