Շարմազանով. Պետք է ԼՂ հակամարտության ոչ թե հետևանքները վերացնել, այլ՝ պատճառները

Շարմազանով. Պետք է ԼՂ հակամարտության ոչ թե հետևանքները վերացնել, այլ՝  պատճառները

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվեց մի շարք հստակ ուղերձներ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հայտնում է aysor.am-ը:

«Մենք բացառապես խաղաղության կողմնակից ենք ու՝ երկարաժամկետ խաղաղության: Հայաստանն ու Ղարաբաղը ԼՂ հակամարտության խաղաղ լուծման կողմնակից են, մենք մեր հասարակությանը պետք է նախապատրաստենք ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: Երկրորդ՝ չնայած Ալիևի ու ադրբեջանական մամուլի հայտարարություններին՝ ՀՀ նախագահը հստակ նշեց, որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, ուստի Ադրբեջանի ցանկացած փորձ՝ խնդիրը տեղափոխել այլ հարթակներ, ընդունելի չէ ու հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ՀՀ նախագահի երրոդ ուղերձում հստակ ասվում է՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություննները պետք է իրագործվեն: «Ադրբեջանի կողմից պետք է ի կատար ածվեն հետաքննության մեխանիզմների ներդրման ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի իրավունքների ընդլայնումը»,-նշել Է. Շարմազանովը:

Ազգային ժողովի փոխնախագահը շեշտել է՝ Հայաստանի Հանրապետության առաջնորդը ուղիղ նշել է, որ մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն: «Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը: Դրա հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է, որը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Մենք գտնում ենք, որ ստատուս քվոն պետք է փոխվի, բայց դրա համար պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պետք է այս կոնֆլիկտի ոչ թե հետևանքները վերացնել, այլ՝ պատճառները»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Վարշավայում` Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---