Սպիտակ տունը առաջիկա օրերին Իրանի վրա հարձակման մասին տեղեկությունները սուտ է անվանում

PanARMENIAN.Net - Սպիտակ տունը կտրականապես հերքում է Իրանին հարվածելու մասին ԱՄՆ-ի մոտ եղած ծրագրերի մասին տեղեկատվությունը: «Դա սուտ է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Տոնի Ֆրատոն մեկնաբանելով ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, որ իբր Վաշինգթոնն արդեն նախապատրաստել է «Խայթոց» անվանումը կրող ռազմական գործողությունը եւ պատրաստվում է այն սկսել առաջիկա ուրբաթ: Միեւնույն ժամանակ, ABC հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն գաղտնի համագործակցում են «Ջանդուլա» կազմակերպության իսլամիստ-գրոհայինների հետ, որոնք գտնվում են Պակիստանի տարածքում եւ ահաբեկչություններ են իրականցնում Իրանի տարածքում եւ գերի են վերցնում իրանցի զինվորականներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---