Հունիսին ՀՀ-ում գներն իջել են 0.5%-ով. Ոչ պարենային ապրանքները թանկացել են

Հունիսին ՀՀ-ում գներն իջել են 0.5%-ով. Ոչ պարենային ապրանքները թանկացել են

PanARMENIAN.Net - 2016-ի հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում, ինչը հիմնականում պարենային ապրանքների 1.2% գնանկման արդյունք է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.1%- ով, ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.1% գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2016-ի հունիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 97.9%, ծառայությունների սակագներինը՝ 100.0%:

2016թ. հունվար-հունիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2%: Սպառողական գների հավելաճը 2007-2016թթ. հունիսին նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.9%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 97.5%, ոչ պարենային ապրանքներինը` 97.2%, ծառայությունների սակագներինը` 102.1%, իսկ հունվար-հունիսին 2015թ. հունվար-հունիսի համեմատ` համապատասխանաբար 98.5%, 95.9%, 98.5% և 102.8%: Հանրապետության դիտարկվող 9 քաղաքում 2016թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.1%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում), մեկում գրանցվել է 0.1% գնաճ, մեկում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.5%-ով: 2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, մսամթերքի՝ 18.3-1.2% գնանկումը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 18.3-0.2% գնանկում, 3-ում` 0.1-27.4% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ արձանագրվել է 21.4% գնաճ, իսկ 2016թ. մայիսի համեմատ`18.3% գնանկում: 2016թ. հունիսին մայիսի համեմատ կանաչ պղպեղի գինը նվազել է 58.0%-ով, կանաչ լոբունը՝ 55.5%-ով, լոլիկինը`50.2%-ով, սխտորի- նը՝ 21.9%-ով, խառը կանաչեղենինը`16.4%-ով, կաղամբինը`13.5%-ով, սմբուկինը՝ 11.1%-ով, կանաչ սոխինը` 11.0%-ով, ծաղկակաղամբինը`8.1%-ով, սնկինը` 2.8%-ով, գլուխ սոխինը` 1.2%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 0.7%, կարտոֆիլի՝ 1.7%, ճակնդեղի՝ 35.7%, վարունգի 36.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ բանջարե- ղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 22.7-15.3%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում:

Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 18.5%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ նվազել է 21.5%-ով, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 10.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 16.4-4.8%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցա- նիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում գրանցվել է ձվի 8.4% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 4.5%, իսկ 2016թ. մայիսի համեմատ` 1.2% գնանկում: 2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում ար- ձանագրվել է թռչնամսի՝ 6.3%, խոզի, ոչխարի և տավարի մսերի` համապատասխանաբար 3.6%, 3.4% և 0.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 3.4%, հավի բդի 1.1% գնանկում: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.8-0.2% գնանկում, իսկ մեկում՝ 0.6% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.6%-ով:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.9%, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 1.1% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է ձկնատեսակի 1.4% գնանկումով: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կենդանական և բուսական յուղերի 2.7%, իսկ 2015թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է այլ յուղերի (հալած յուղ)՝ 0.9%, կարագի՝ 0.8%, մարգարինի՝ 0.8%, արևածաղկի բուսական յուղի 0.6% գնանկումով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.8%, իսկ 2016թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է պանրատեսակների` համապատասխանաբար 1.5%, 0.8% և 0.7%, թարմ կաթի՝ 0.8%, մայոնեզի 0.6% գնանկումով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ կաթնամթերքի գները նվազել են 2.0-0.1%-ով, իսկ երկուսում գրանցվել է 0.1% գնաճ:

Մայրաքաղաքում կաթնամթերքի գները նվազել են 0.1%-ով: 1 2016թ. մայիս-հունիսին 2015թ. մայիս և հունիս ամիսների նկատմամբ բանջարեղենի և մրգի առանձին տեսակների գների և գների տոկոսային փոփոխությունների մասին տեղեկատվությունը բերված է հավելված 1-ում:

2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի՝ 0.4%, այլ մթերքի՝ 0.4%, հացամթերքի՝ 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մրգի ապրանքախմբում1 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ արձանագրվել է 12.7% գնանկում, իսկ 2016թ. մայիսի համեմատ`27.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 17.1-49.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրա- քաղաքում մրգի գներն աճել են 27.2%-ով: 2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի 0.1-1.1% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2016թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքնե- րի շուկայում գրանցվել է 0.1% գնաճ: Շինանյութերի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, գեղահարդարման ապրանքներինը՝ 0.1%-ով, դեղամիջոցներինը՝ 0.2%-ով, կահույքինը՝ 0.4%-ով, խոհանոցային սպասքինը՝ 0.5%-ով, գորգեղենինը՝ 0.6%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.7%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է վառելիքի` 1.7%, անձնապիտո ապրանքների՝ 1.4%, կոշկեղենի՝ 1.0%, տեքստիլեղենի՝ 0.7%, լվացող միջոցների՝ 0.3%, կենցաղային էլեկտրաապրանքների, մշակույթի և ոսկերչական ապրանքների՝ 0.2%, հագուստի և գործվածքի՝ 0.1%, գրենական պիտույքների 0.1% գնանկում:

2016թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.0% գնաճ և դիզելային վառելիքի 5.4% գնանկում: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 9.9% և 22.1%-ով, իսկ 2015թ. դեկտեմբերի համեմատ` 9.3% և 22.1%-ով: Հանրապետության դիտարկված 6 քաղաքում 2016թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.5% գնաճ, իսկ 5-ում՝ 0.4-0.1% գնանկում:

Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2%-ով:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2016թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրված սակագների անփոփոխ ընդհանուր մակարդակի պայմաններում հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման՝ 0.1%, կենցաղային բնույթի՝ 0.4%, մշակույթի ոլորտի՝ 1.1%, տրանսպորտի 2.0% հավելաճ (կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 6.4% հավելաճի հետ):

Հայաստանում սպառողական գների ինդեքսը 2016-ի հինգ ամսում 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով:Այդ թվում` պարենային ապրանքների գները 2016-ի հունվար-մայիսին՝ 2015-ի առաջին հինգ ամսվա համեմատ նվազել են 4.8%-ով: Ոգելից խմիչքի, ծխախոտի գները 2016-ի հունվար-մայիսին նվազել են 0.6%-ով, հագուստ և կոշիկի գները նվազել են 0.7%-ով:

Բնակարանային վարձը, վառելիքն ու էլեկտրաէներգիան 2016-ի հունվար-մայիսին թանկացել են 4.3%-ով, բուժսպասարկման և դեղորայքի գները նույնպես աճել են՝ 3.1%-ով:

Միաժամանակ, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են 1.8%-ով, հանրային սննդինը՝ 1.6%-ով, բնակարանային-կոմունալ ծառայություններինը՝ 0.2%-ով, իսկ կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2016թ. հունիսին մայիսի համեմատ Գյումրի և Երևան քաղաքներում գրանցվել է ծառայությունների սակագների 0.3% և 0.1% նվազում: Հանրապետության դիտարկված մյուս 8 քաղաքներում ծառայությունների սակագներն աճել են 0.1-0.4%-ով, իսկ մեկում սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---