ՄԱԿ հետազոտություն. ՀՀ-ում 2.994.000 մարդ է բնակվում

ՄԱԿ հետազոտություն. ՀՀ-ում 2.994.000 մարդ է բնակվում

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2. 998.000 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի 2016 թ. հետազոտությունը, հայտնում է Tert.am-ը:

Այս ցուցանիշը նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ նվազել է 14 000-ով: «Ավելին, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ բնակչության թիվը նվազել է ևս 4000-ով: Այսինքն՝ բնակչության թիվը կազմում է 2.994.000 մարդ»,- նշել է Աննա Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ եթե նույն տեմպերը շարունակվեն, ապա հաջորդ տարի ՀՀ-ում բնակչության թիվը կպակասի 16.000-ով եղած 2. 994.000-ից:

«2011թ.-ի մարդահամարից հետո թվերը նվազել են: Մարդահամարի արդյունքներով եղել է 3. 18. 000 մարդ, 5 տարում դարձել է 2. 994.000 մարդ»,- նշել է գրասենյակի ներկայացուցիչը:

ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասել է, որ եթե տեմպերն այդպես շարունակվեն, իրենք 50 տարի անց կանխատեսում են նվազում:

«Այսօրվա իրավիճակում, հաշվի առնելով ներկայիս գործոնները, Հայաստանում 2050 թվականին դրական առումով կարող է լինել 3. 100. 000 մարդ, իսկ եթե բացասականը դիտարկենք՝ 1.700.000 մարդ: Բայց սա ընդամենը կանխատեսում է: Երկրորդ՝ ապրիլի 2-ի կրկնության ժամանակ ամեն ինչ կարող է փոխվել մեկ ժամվա ընթացքում»,- ասել է նա:

Ավելի վաղ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, որ եթե ՀՀ-ից արտագաղթի տեմպերը շարունակվեն, ապա մինչև դարավերջ Հայաստանում կմնա 1.750.000 մարդ։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.994.400 մարդ, որից 1.904.700-ը քաղաքային բնակչությունն է, իսկ 1.089.700-ը՝ գյուղական:

2016-ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2.998.600 մարդ: Այսպիսով, 3 ամսում մշտական բնակչությունը կրճատվել է 4200 մարդով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---