ԶԼՄ-ներ. ԻՊ նոր երթուղին դեպի ԵՄ անցնում է Ադրբեջանով, Վրաստանով և Կիպրոսով

ԶԼՄ-ներ. ԻՊ նոր երթուղին դեպի ԵՄ անցնում է Ադրբեջանով, Վրաստանով և Կիպրոսով

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետությունը» սկսել է Սիրիայի տարածքով դեպի Եվրոպա մահապարտ ահաբեկիչների տեղափոխման նոր երթուղի օգտագործել, որն անցնում է Ադրբեջանով, Վրաստանով և Կիպրոսով, հայտնում է ՌԻԱ Նովոստին թուրքական Milliyet-ի վրա հղումով:

Ըստ թերթի տեղեկությունների, ԻՊ-ն նաև հանձնարարել է իր ընդհատակյա գրոհայիններին Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ ահաբեկչություններ կազմակերպել Ադրբեջանում, ուղղված ոստիկանների և նրանց ընտանիքների անդամների դեմ: Համապատասխան զգուշացում էր արել հունիսին նաև Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը: Թուրքիայի հատուկ ծառայությունները զգուշացրել էին նաև, որ ԻՊ-ն հարձակումներ է պատրաստում Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում ոստիկանների, զինվորականների, ինչպես նաև քուրդ հասարակական գործիչների դեմ:

Թուրքիայում այժմ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվում Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ահաբեկչությունը կատարել են մահապարտները ՌԴ Դաղստանից, ինչպես նաև Ղրղզստանից և Ուզբեկստանից: Կազմակերպիչ են համարում չեչեն Ահմեդ Չաթաևին, որը նախկինում աշխատել է «Իմրաթ Կավկազ» հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի համար, որի մահվանից հետո միացել է ԻՊ-ին:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---