2016-ի 6 ամսում ընտանեկան բռնության դեպքերի թիվն աճել է11 հուլիսի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2016-ի 6 ամսում արձանագրվել է 373 ընտանեկան բռնության դեպք, 2015-ի նույն ժամանակահատվածի 342-ի դիմաց: ԱՅս մասին լրագրողներին տեղեկացրել էՈստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Կենակցի կողմից արձանագրվել է ընտանեկան բռնության երեք դեպք, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ՝ 244, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 7, ծնողի կողմից զավակի նկատմամբ՝ 32, զավակի կողմից ծնողի նկատմամբ՝ 45: Նախորդ տարվա ընթացքում կենակցի կողմից արձանագրված ընտանեկան բռնություններ չեն արձանագրվել, ամուսնու կողմից կնոջ նկատմամբ 205-ն դեպք է արձանագրվել, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ՝ 4, ծնողի կողմից զավակի նկատմամբ` 29, զավակի կողմից կնոջ նկատմամբ՝ 50, ներկայացրել է Դուրյանը, գրում է Aravot.am-ը: 2016 թվականի ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանվել է 4 կին, ներառյալ նախորդ շաբաթ Երևանում տեղի ունեցած սպանությունը: Սպանությունից երկու դեպքում հանցագործությունը կատարել են ընկերները, երրորդը՝ դուստրը սպանել է մորը: Նելլի Դուրյանը նաև հայտնել է, որ ոստիկանությունում ընտանեկան կենցաղային ոլորտի իրավախախտումներ թույլ տված 544 ընտանիք է հաշվառվել, 2015-ին այդ թիվը եղել է 402: Այդ ընտանիքներից 219-ը հաշվառված են Երևանում, 99-ը ընտանիք հաշվառված է Կոտայքի մարզում, 67-ը՝ Շիրակում և 66-ը՝ Լոռիում: 2015-ի առաջին 4 ամսվա համեմատ 2016-ի նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք: Այս տվյալները լրագրողներին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ըստ նրա, նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը: Խարդախության դեպքեր, ավազակային հարձակումներ 2016-ին չեն արձանագրվել: 2015-ին կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել, այս տարվա 4 ամսում արձանագրվել է 3 դեպք: Սակայն, նախորդ տարվա համեմատ աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը. 2015-ի 4 ամսում արձանագրվել է ծնողի կողմից երեխային վնասվածք հասցնելու 4 դեպք, այս տարի՝ 6: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |