
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայությունների հարցով ոստիկանություն դիմող քաղաքացիների թիվը:
Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016-ի հուլիսի 11-ից (երկուշաբթի) մինչև հուլիսի 15-ը (ուրբաթ) ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն:
Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը, տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: