Իրանցի զբոսաշրջիկները խնդրում են Վանա լճի ափին լողափեր բացել![]() 11 հուլիսի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Վանա լճի ավազանի զբոսաշրջային միության» նախագահ Աբդուլլահ Թունչդեմիրը հայտարարել է, որ Իրանից զբոսաշրջիկները դժգոհում են լճի ափին հանրային լողափների բացակայությունից: Թունչդեմիրը նշել է, որ կրոնական տոներին իրանցիների մի ստվար հատված նախընտրում է իր հանգիստն անցկացնել Իրանի սահմանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա գտնվող Վան քաղաքում, սակայն լճի ափին մեծ լողափի բացակայության պատճառով վերջինները չեն կարողանում ավելի երկար ժամանակ անցկացնել քաղաքում: Երկար տարիներ Վան քաղաք զբոսաշրջիկներ տանող իրանական տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավար Վահիդ Ռոստամին էլ նշել է, որ զբոսաշրջիկների շրջանում շատ են լճի ափին հանգստանալ ցանկացողները: Ռոստամին նշել է, թե իրանք ցանկանում են, որպեսզի թուրքական կողմը առափնյա հանգստի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնի` ավելացնելով, որ դրա արդյունքում իրանցի զբոսաշրջիկները ավելի երկար ժամանակով կայցելեն Վան, թուրքական Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: 2015-ին Ռամազանի տոնի օրերին Վան են այցելել 50.000, իսկ 2016-ին՝ 20.000 իրանցի զբոսաշրջիկ: Վանա լճի` 450 կմ երկարություն ունեցող ափի երկայնքով այս պահին որևէ հանրային լողափ չի գործում: ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |