Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest շոկոլադի փառատոնը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Choco Fest շոկոլադի փառատոնը: Շոկոլադի միջազգային օրվան նվիրված միջոցառումը տեղի ունեցավ LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում: Կենտրոնը լեփլեցուն էր արդեն մինչև փառատոնի մեկնարկը: Հայ երիտասարդությունն եկել էր համտեսելու տեղական ու արտասահմանյան արտադրողների շոկոլադը: Ընդամենը փառատոնին մասնակցեցին 6 ընկերություններ՝ I Vending, Arcolad, Marengo, Grig Chocolat, Gourmet Dourme, ChocoDin. Ներկայացվել են շոկոլադե դրաժեներ, սալիկներ, շոկոլադապատ չիրեր, ըմպելիքներ ու այլ արտադրանք: Բոլոր մասնակիցները ջանացին մաքսիմալ գրավիչ ներկայացնել իրենց արտադրանքը: Ընկերություններից մեկն անգամ ներկայացրել էր շոկոլադապատ բաստուրմա` առաջին հայացքից, անհամատեղելի բաղադրատոմսերի միասնություն: Միջոցառումն ուղեկցվում էր վիկտորինայով, երաժշտությամբ ու նվերներով: Կազմակերպիչները հայտնել են, որ պատրաստվում են դարձնել փառատոնն ամենամյա միջոցառում: Տարածված վարկածի համաձայն, շոկոլադն առաջինը պատրաստել են ացտեկները: Իսպանացի կոնկիստադոներն, ովքեր բերեցին այն Եվրոպա, անվանում էին շոկոլադը «սև ոսկի» ու օգտագործում այն սեփական ուժերի ամրապնդման համար: Երկար ժամանակ այն հասու էր միայն ազնվականությանն ու հարուստ խավին: Շոկոլադի մասսայականությունը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբում, երբ այն սկսեցին արդարդել արդյունաբերական մասշտաբներում: Շոկոլադի օրն առաջին անգամ անցկացվել է 1995 թվականին Ֆրանսիայում: ![]() ![]() Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |