Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիադային ՀՀ-ից 5 բռնցքամարտիկ կմասնակցի![]() 12 հուլիսի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերին մասնակցելու է 5 բռնցքամարտիկով: Շատերի, ինչպես նաև հենց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի համար, այս արդյունքն անսպասելի էր: «Եթե անկեղծ ասեմ՝ անսպասելի էր: Բայց, ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Տղաներն իրենց շատ լավ դրսևորեցին: Շատ ուրախ եմ Բաչկովի համար: Ի սկզբանե վստահ էի, որ նա ուղեգիր ձեռք կբերի», - ասել է Աղամալյանը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նա պատմել է, որ Բաչկովը հնարավորություն չունեցավ երկրորդ վարկանիշային մրցաշարին մասնակցել, քանի որ այն Բաքվում էր անցկացվում: «Նրանից բացի կային մի քանի հայ մարզիկներ, ովքեր տարբեր երկրներ են ներկայացնում, նրանք նույնպես չէին կարողացել մեկնել Բաքու: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դիմել էին Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (AIBA), որպեսզի թուլտվություն ստանան Բաչկովի համար: Նույն կերպ վարվել են նաև մնացածը», - պարզաբանել է մարզիչը: Պատմելով ուղեգիր նվաճած բռնցքամարտիկներից երկուսի՝ Նարեկ Աբգարյանի ու Արամ Ավագյանի մասին, Աղամալյանն ասում է. «Նարեկը 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսա նրան: Ճարպիկ և շարժուն երեխա էր: Երկար ժամանակ չէր կարողանում իրեն դրսևորել: Սառույցը կոտրվեց Սամսունի վարկանիշային մրցաշարում: Հուսով եմ, որ ավելի լավ կլինի: Նա բռնցքամարտի համար է ծնվել: Արամն արդեն երկար տարիներ մարզվում էր, երբ եկավ ինձ մոտ: Աշխատասեր, լուրջ, կայուն և խելացի տղա էր»: Օլիմպիական խաղերին մասնակցող հայ բռնցքամարտիկներին նկարագրելու խնդրանքին ի պատասխան, մարզիչն ասել է. «Արթուր Հովհաննիսյան՝ խիզախ, նպատակասլաց, ուժեղ: Նարեկ Աբգարյան՝ խորամանկ, տեխնիկապես հարուստ բռնցքամարտիկ, լավ տղա: Արամ Ավագյան՝ կիրթ, խելացի, գիտի ինչ, որտեղ, երբ: Հովհաննես Բաչկով՝ «երկաթյա» բռնցքամարտիկ, լավ տղա: Վլադիմիր Մարգարյան՝ ժպտերես և լավ տղա»: Հարցին, թե Խաղերին մասնակցելու են նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ, արդյոք դժվար չի լինի նրանց դեմ պայքարելը, Աղամալյանն ասել է. «Իմ կարծիքով՝ պրոֆեսիոնալները շատ բարձրակարգ մարզիկներ չեն: Բաչկովի հաղթանակը վառ օրինակ է»: Մարզչի կարծիքով, Օլիմպիական խաղերը հոգեբանական տեսանկյունից շատ են տարբերվում մնացած մրցաշարերից: «Շատ դեպքեր են եղել, որ աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիրները Խաղերում մնացել են առանց մեդալների: Պետք է կենտրոնանալ հենց այդ մրցաշարի վրա: Օլիմպիական խաղերի մեդալ նվաճելու համար սպորտային բախտ էլ է պետք»: Հուլիսի 12-ի դրությամբ Հայաստանը 33 Օլիմպիական ուղեգիր ունի: Photo` Armnoc ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |