Բունդեսթագի նախագահ. Եթե Թուրքիան այսպես շարունակի, «Ինջիրլիքից» դուրս կբերենք զորքերը12 հուլիսի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը կրկին խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո հարաբերությունների կտրուկ վատթարացման համար։ Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն է: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը: «Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո բոլորս հասկացանք, որ ատելությամբ լի սպառնալիքներն ու վիրավորանքներն Էրդողանի ձեռագիրն են և որ նրա ատելությունը տարածվեց նաև մեր զորքերի վրա»,- ասել է Լամերթը՝ նկատի ունենալով թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորականներին, Die Süddeutsche Zeitung թերթին հղումով գրում է Tert.am-ը։ «Մեր զինվորներին թույլ չենք տա մի տեղում երկար մնալ, որտեղ նրանց հանդեպ վատ վերաբերմունք է ցուցաբերվում։ Չենք մոռանա թուրքական իշխանությունների կողմից գերմանացի պատգամավորների այցն արգելելը, և դեռ կլուծենք այս խնդիրը։ Եթե այսպես շարունակվի, ստիպված կինենք մեր զորքերն «Ինջիրլիքից» դուրս բերել»,-մանրամասնել է նա։ Լամերթը նաև նշել է, որ զորքերի դուրս բերման հարցով Բունդեսթագի մի շարք անդամներ լիովին համամիտ են նրա հետ և որ նրա կարծիքը կիսում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Քաթարինա Բարլին։ Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն (մեկ դեմ, մեկ ձեռնպահ) հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին: Այնուամենայնիվ, Գերմանիան շարունակում է համառորեն այցելության թույլտվություն պահանջել և միակողմանի որոշում է կայացրել սեպտեմբերի 17-ին Ինջիրլիք այցելելու մասին: Գերմանական կողմը սպառնացել է, որ եթե իրենք այս անգամ էլ այցելության թույլտվություն չստանան, ապա Գերմանիան դեմ կքվեարկեն AWACS հետախուզական ինքնաթիռների՝ Թուրքիա ուղարկվելու նախագծին: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է նշյալ ինքնաթիռները Ինջիրլիքի ռազմաբազա ուղարկել ամռան վերջին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |