ՀՀԿ-ն Շիրակի ՏԻՄ ընտրություններին կսատարի քաղաքապետ Բալասանյանին12 հուլիսի 2016 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցը որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին մասնակցել Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով և Գյումրիի քաղաքապետի ընտրություններում սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Որոշումը հրապարակել է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Բալասանյանն ասել է, որ Գյումրու ավագանու 2016-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու համար քննարկումներ են եղել տարբեր կուսակցությունների հետ, որից հետո գրավոր առաջարկ են ստացել «Քրիստոնեա-դեմոկրատական միության» Շիրակի տարածքային կազմակերպության կողմից ու համաձայնել են հենց այս կուսակցության հետ դաշինք կազմել ու սատարել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ըստ Մինասյանի, «Քրիստոնեա-դեմոկրատական միության» ավագանու ցանկը կգլխավորի Սամվել Բալասանյանը, հայտնում է Aravot.am-ը: Հուլիսի 9-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ ցանկություն չունի կուսակցական դառնալ: Միաժամանակ, նացանկություն էր հայտնել մասնակցել Գյումրու ավագանու ու քաղաքապետի ընտրություններին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |