Սթիվեն Ինոքը՝ բասկետբոլի Մ20 Եվրոպայի առաջնության մասին. Միայն ոսկե մեդալի համար եմ մեկնում Հունաստան12 հուլիսի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին մեկնարկում են մինչև 20 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի հանդիպումները: Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը համալրել է ԱՄՆ Ուսանողական լիգայի (խմբ. առաջին դիվիզիոն) լավագույն կենտրոնականներից մեկը՝ Սթիվեն Ինոքը: Մասնագետների կարծիքով՝ Էնոչը համարվում է NBA-ի ապագա աստղ: 1997-ին ծնված բասկետբոլիստը 2մ 10սմ հասակ ունի: Ծնվել է ԱՄՆ-ի Նորուոկում (Կոննեկտիկուտ) և խաղում է UConn բասկետբոլային ակումբում: Ինոքը խոսել է Հայաստանի հավաքականին միանալու առաջարկի և այլ հարցերի շուրջ: «Կապ է հաստատվել իմ նախկին մարզիչի հետ, ով առաջարկը փոխանցեց ներկայիս մարզչին: Վերջինս ծանոթ էր Հայաստանի հավաքականի մարզչին, ով հետաքրքրված էր Ամերիկայի մի քանի խաղացողներով: Երբ հրավերը ստացա, համացանցում փնտրեցի «Հայաստան»-ը: Գեղեցիկ պետություն էր: Լսել եմ ձեր պատմության մասին: Ես մի քանի խաղացողների գիտեմ, ովքեր ուրիշ երկրներ են ներկայացնում: Սակայն ոչ բոլորը լավ գիտեն Հայաստանը: Ես առաջինն էի, որ եկա այստեղ: Մոտ 3 շաբաթ է մարզվում են հավաքականի հետ: Իմ թիմակիցները լավ տղաներ են: Նրանք ինձ եղբոր պես ընդունեցին», պատմել է մարզիկը, գրում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներով է մեկնում Հունաստան, բասկետբոլիստն ասել է. «Միայն ոսկե մեդալի»: Խոսելով մայրաքաղաքի մասին, Ինոքն ասել է. «Իսկապես շատ գեղեցիկ է քաղաք է: Նման չէ խիտ բնակեցված Նյու Յորքին, որտեղ բարձր շենքեր և խելահեղ խցանումներ են: Ես իսկապես սիրեցի այս փոքրիկ քաղաքը: Ամենից շատ սիրեցի այն փաստը, որ այստեղ մադիկ ցանկանում են քեզ ուշադիր լինել, հարցեր տալ: Չեն վախենում շփվել նոր մարդկանց հետ»: Մ20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը Աթենքում: Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |