Թոնի Բլերը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը շնորհավորական նամակ է հղել Սերժ Սարգսյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին Հա֊յաս֊տանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտպանության նախարարի պաշ֊տոնակատարի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Սերժ Սարգսյանն ազատվել է Հա֊յաս֊տանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---