Թուրքիայի վարչապետ. Անկարան մտադիր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի և Իրաքի հետ

Թուրքիայի վարչապետ. Անկարան մտադիր է կարգավորել հարաբերությունները Սիրիայի և Իրաքի հետ

PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է լավ հարաբերություններ հաստատել Սիրիայի և Իրաքի հետ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:

«Մեր ամենամեծ նպատակը Սիրիայի և Իրաքի հետ լավ հարաբերություններ հաստատելն է, ինչպես նաև մեր բոլոր հարևանների հետ Միջերկրական ծովի և Սևծովյան տարածաշրջաններում»,-ասել է Յիլդիրիմը թուրքական հեռուստատեսության ուղիղ եթերում, գրում է BBC-ին:

«Մենք կարգավորեցինք հարաբերությունները ՌԴ և Իսրայելի հետ: Վստահ եմ, որ կկարգավորենք նաև Սիրիայի հետ: Ահաբեկչության դեմ պայքարելու համար Սիրիայում և Իրաքում կայունություն պետք է լինի»,-ասել է նա:

Թուրքիան արդեն տարիներ շարունակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կատաղի հակառակորդն է, Անկարան բազմիցս է հայտարարել, որ միայն Ասադի հրաժարականի դեպքում Սիրիան կկայունանա:

Ասադի հանդեպ այս դիրքորոշումը ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկն էր: 2016-ի մայիսին պաշտոնը ստանձնելուն պես թուրք վարչապետ Յիլդիրիմը բազմիցս է հայտարարել, որ Թուրքիան պետք է «ավելացնի բարեկամների քանակն ու նվազեցնել թշնամիների քանակը»:

Հունիսի 28-ին Թուրքիան ու Իսրայելը համաձայնագիր են կնքել հարաբերությունները կարգավորելու մասին: Իսրայելն ընդունել է հարաբերությունների վերականգնման համար Թուրքիայի պայմանները: Հունիսի ավարտին Թուրքիան ներողություն խնդրեց ՌԴ-ից խոցված ինքնաթիռի համար և ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարվեց հարաբերությունների կարգավորման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---