Վլադիմիր Ռուշայլո. Բացարձակ «ստերիլ ընտրություններ» չեն լինում աշխարհի ոչ մի երկրում

PanARMENIAN.Net - Բացարձակ «ստերիլ ընտրություններ» չեն լինում աշխարհի ոչ մի երկրում, միշտ էլ կան ինչ-որ տեխնիկական խնդիրներ: Այդ մասին ապրիլի 5-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի Գլխավոր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: «Մեր խնդիրն է` եթե կան թերություններ որոշել դրանք եւ պարզել կրում են դրանք համակարգային բնույթ եւ կարող էին արդյոք ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ես մասնակցել եմ ԱՊՀ երկրներում 16-17 դիտորդական առաքելությունների աշխատանքին, որն իր թերություններն է ունեցել, սակայն դրանք չեն կրել համակարգային բնույթ եւ չեն ազդել ընտրությունների արդյունքի վրա»,-նշել է Վ.Ռուշայլոն: Նա տեղեկացրել է նաեւ, որ ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ հայտարարությունը կնախապատրաստվի դիտորդների հարցաթերթիկների հիման վրա եւ կներկայացվի հաջորդ օրը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո, «բացի այդ, կձեւավորվի Համակարգողների խորհուրդ, որտեղ կընդգրկվեն ԱՊՀ երկրների, ԱՊՀ երկրների ԿԸՀ-ի ներկայացուցիչներ»: «Կարծիք կա, որ արդեն ձեւակերպվում է հայտարարության նախագիծը եւ ես կարող եմ հավաստիացնել, որ մենք նախապես ոչինչ չենք անում եւ ի վիճակի էլ չենք, քանի որ առաքելության կազմում են տարբեր մակարդակի պատգամավորներ ԱՊՀ երկրներից եւ նրանց հրամայել հնարավոր չէ»,-հավաստիացրել է դիտորդական առաքելության ղեկավարը` նշելով, որ առաքելությունը չի գրանցում իր գերադասությունները այս կամ այն թեկնածությունների վերաբերյալ: Գրանցվում է ընտրությունների համապատասխանությունն այն երկրի Ընտրական օրենսգրքին, որտեղ կայանում են ընտրությունները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---