14 հուլիսի 2016 - 15:14 AMT
Ադրբեջանը ՌԴ-ից «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռներ կգնի

Ռուսական «Իլյուշին ֆինանս կո» ԲԲԸ-ն և «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ն պայմանագիր են կնքել ֆինանսական լիզինգով աշխարհի խոշորագույն բեռնատար Ան-124-100 («Ռուսլան») ինքնաթիռների առաքումների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ մամուլի ծառայությունը:

Մեծ Բրիտանիայում Farnborough Airshow-2016 խոշորագույն աէրոտիեզերական սալոնի շրջանակում Ադրբեջանը բանակցել է խոշոր ավիաշինական Boeing, «Իլյուշին», «Անտոնով» ընկերությունների հետ Այդ հանդիպմանը նաև պայմանագիր է կնքվել «Ռուսլան» բեռնատար ինքնաթիռների ֆինանսական լիզինգով տրամադրման մասին: AZAL ղեկավարի և Միավորված ավիաշինական կորպորացիայի նախագահ Յուրի Սլյուսարի մասնակցությամբ համաձայնագիրը ստորագրել են Silk Way Holding-ի նախագահ Զաուր Ախունդովն ու «Իլյուշին ֆինանս կո» ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռուբցովը:

Ըստ Ասկերովի, Ան-124-100 («Ռուսլան») ինքնաթիռների ձեռք բերումը նոր էջ կբացի Ադրբեջանի քաղավիացիայի պատմության մեջ, թույլ կտա ավելացնել մրցակցային առավելությունն ու ամրապնդել Ադրբեջանի դիրքերը բեռնատար ավիափոխադրումների համաշխարհային շուկայում:

Boeing-ի ավագ փոխնախագահ Մարտին Բենթրոթի և կորպորացիայի վաճառքների գծով տնօրեն Սերդար Գյուրզեմը քննարկել են Boeing 737 MAX 10 ինքնաթիռի աառքման հնարավորությունը 2018-2020 թթ.: Միաժամանակ հանդիպմանը քննարկվել է նախագծի ֆինանսավորման հարցը:

Ան-124-100 («Ռուսլան»)-ը ծանր հեռավոր տրանսպորտային ինքնաթիռը մշակել է Անտոնովի անվան կոնստրուկտորական բյուրոն: Այն ամենամեծ սերիական բեռնատար ինքնաթիռն է (1982-1988թթ. եղել է նաև խոշորագույնը գաբարիտներով):

Բեռնատար խցիկի ընդհանուր ծավալը կազմում է 1050 խմ: Ան-124-ը կարող է մինչև 440 դեսանտային տեղափոխել կամ 880 զինվոր ամբողջական հանդերձանքով և սպառազինությամբ: Ընդհանուր առմամբ ինքնաթիռը կարող է մինչև 120 տոննա բեռ տեղափոխել: