14 հուլիսի 2016 - 09:50 AMT
Եվրահանձնակատար. Մենք պետք ենք Թուրքիային, իսկ Թուրքիան պետք է մեզ

Թուրքիան նախկինի պես չի կատարել մոտ 5 պայման, որոնք անհրաժեշտ են Եվրամիության կողմից նրա քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման համար: Այդ մասին հայտարարել է ներքին գորժքերի, ներգաղթի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

«Որոշ հարցեր դեռ լուծված չեն: Թուրքիան կատարել է պահանջների զգալի մասը: Մոտ 67 պարտավորություն կատարվել է, քիչ է մնացել: Կարելի է ասել, որ իրավիճակը բավականին բարելավվել է»,-ասել է նա:

Մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է 72 պայման կատարի:

«Մեզ հավաստիացրել են, որ բոլոր պայմանները կկատարվեն սահմանված ժամկետում»,-ասել է եվրահանձնակատարը: «Մենք առավել լավատեսական ենք տրամադրված այն առումով, որ պետք է շարունակել համատեղ աշխատանքը թուրք գործընկերների հետ: Ակնհայտ է, որ մենք պետք ենք Թուրքիային, իսկ Թուրքիան պետք է մեզ»,-ասել է Ավրամոպուլոսը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու մեջ: Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մահմեդական երկիր է: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայի ֆինանասների նախարար Ջորջ Օզբորնը հունիսի 10-ին հայտարարել էր, որ Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ: