14 հուլիսի 2016 - 11:19 AMT
Հուլիսի 14-ին Լարսը կգործի մինչև ժամը 19:00-ն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն հուլիսի 14-ին՝ ժամը 05:30-ից մինչև 19:00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո:

Լարսի ավտոճանապարհը բաց է եղել նաև հուլիսի 8-ին և 9-ին, 11-ին՝ ժամը 05.30-ից մինչև 20.00, հուլիսի 12-ին՝ մինչև ժամը 17:00-ն:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվեց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Կարդացեք նաև՝ Ավիատոմսերի թանկացման հարցով ՀՀ ՏՄՊՊՀ-ն դիմել է ԵՏ հանձնաժողով