5 ապրիլի 2007 - 18:51 AMT
Բ. Ֆասիեն չի բացառում Ղարաբաղյան գործընթացում փոփոխությունների հնարավորությունը մինչեւ հուլիս
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն հինգշաբթի հայտարարել է, որ մինչեւ հուլիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կարող են փոփոխություններ լինել: Նա դա ասել է` պատասխանելով հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում նշանակված նախագահական ընտրությունների լեգիտիմությունը մեկնաբանելու վերաբերյալ հնչած հարցին: Ֆասիեն վաղ է համարել ընտրությունների մեկնաբանությունը, բացատրելով դա նրանով, որ մինչեւ հուլիս` ապրիլին, կայանալու է Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նրա կարծիքով, մինչեւ հուլսի դեռ ժամանակ կա, եւ մինչ այդ կարող է վերացվեն հակամարտության կարգավորման մեջ առկա խոչընդոտները: Ֆրանսիացի դիվանագետը չի կոնկրետացրել նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի այս տարի արդեն երրորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը: Նա հայտնել է, որ այսօր մի քանի տարբերակներ են դիտարկվում: ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը եւս դեռ չի մեկնաբանել ընտրությունները եւ նշել է, որ մինչեւ այդ ընտրությունները ավելի կարեւոր հարցեր է պետք լուծել: Նա եւս չի հայտնել ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասնրամասները, հայտնում է «Թրենդը»: