Հայաստանը գերազանցել է գրեթե բոլոր հետխորհրդային երկրները ազատազրկվածների ցածր քանակությամբ

Հայաստանը գերազանցել է գրեթե բոլոր հետխորհրդային երկրները ազատազրկվածների  ցածր քանակությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհում 82-րդ երկիրն է 171-ից՝ ազատազրկվածների հարաբերական քանակությամբ: Այդ մասին է վկայում «Ազատազրկման իրավիճակը. 2016 թ. գլոբալ համատեքստը» զեկույցը:

Վարկանիշը կազմվում է՝ 100 հազար բնակչի շնչին բանտարկյալների քանակից ելնելով ու հաշվվում է կես մլն-ից ավել բնակչություն ունեցող երկրներում:

Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով կա 130 բանտարկյալ: Վրաստանը ազատազրկվածների հարաբերական քանակությամբ աշխարհում 24-րդ (262 բանտարկյալ), Ադրբեջանը՝ 31-րդ (236 բանտարկյալ) տեղում են: Ընդ որում, 10 տարվա կտրվածքով Հայաստանում ու Ադրբեջանում ազատազրկվածների թիվն աճել է, Վրաստանում՝ նվազել. 2007 թվականին երկրներում կար համապատասխանաբար 104, 202 և 401 ազատազրկված՝ 100 հազար բնակչի հաշվով: Վրաստանի ցուցանիշի նվազումը կարող է պայմանավորված լինել 2013-ի համաներումով, երբ ազատ արձակվեցին հազարավոր փոքր ծանրության հանցանքներ գործած մարդիկ:

Միակ հետխորդրդային երկիրը, որտեղ ցուցանիշն ավելի ցածր է, քան Հայաստանում, Տաջիկստանն է՝ 121 բանտարկյալ 100 հազար բնակչի հաշվով:

Ցուցանիշով Հայաստանը գերազանցում է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներին ու ԵՄ անդամներ Իսպանիային, Պորտուգալիային, Մեծ Բրիտանիային, Հունգարիային, Լեհաստանին, Շվեյցարիային:

Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 100 հազար բնակչի հաշվով 693 բանտարկյալով: Երկրորդը Թուրքմենստանն է՝ 583 ազատազրկված Այնուհետև գալիս են Սալվադորը, Կուբան, Թաիլանդն ու ՌԴ-ն՝ 517, 510, 472 և 453 ազատազրկվածով՝ 100 հազար բնակչի հաշվով:

Թուրքիան 30-րդ, Իրանը՝ 17-րդ (238 և 287 ազատազրկված) հորիզոնականներում են:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---