6 ապրիլի 2007 - 13:56 AMT
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի առանց բարդությունների
«Հարավային Կովկաս այցի շրջանակներում ես Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը: Առկա է հակամարտության կարգավորմանն ուղված գործընթացը: Հուսով եմ, որ այդ խնդիրը կկարգավորվի առանց բարդությունների»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Վալտեր Շտեյնմեյերը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը անցկացրել են կարծիքների լայն փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, որի ժամանակ Ա. Գյուլը նշել է, որ հանդես է գալիս հօգուտ հարցի կարգավորման, այլ ոչ թե դրա սառեցման: «Եթե հարցերը սառեցված են մնում, ապա դա կարող է խրոնիկական բնույթ ստանալ եւ բարդացնել կարգավորման գործընթացը: Այդ պատճառով, շատ կարեւոր է քննարկել, թե ինչպիսի օգնություն մենք կարող ենք տրամադրել հակամարտության կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է ԱՊԱ-ն: