6 ապրիլի 2007 - 13:40 AMT
Ս. Սարգսյանը ավելորդ է համարում լուրջ փոփոխությունները կառավարությունում ներկա դրությամբ
«Ես չեմ կարծում, որ հիմա լուրջ փոխփոխություններ է պետք կատարել կառավարությունում»,- ապրիլի 6-ին լրագրողներին հայտարարել է Հայաստանի նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, մինչ ներկա կառավարության աշխատանքի ավարտը մնացել է մոտ 40 օր, այդ կապակցությամբ կարեւորոագույն խնդիր է հանդիսանում դրա նորմալ աշխատանքի շարունակությունը: Որեւէ փոփոխություն, համեյան դեպս, ներկա դրությամբ չի նախատեսվում, նկատել է Սերժ Սարգսյանը: «Ես չեմ կարծում, որ կառավարության գործնեության ծրագրում պետք է փոփոխություններ լինեն, համենայն դեպս, մենք պետք է ծրագիրը ներկայացնենք խորհրդարանին»,- հայտնել է նա, հավելելով, որ ընտրություններից հետո այն քաղաքական ուժը, որը պետք է ձեւավորի կառավարությունը, պետք է նոր լուրջ ծրագիր մշակի: Պատասխանելով հարցին այն մասին, թե ով է նշանակվելու պաշտպանության նախարարի պաշտոնում, նա նշել է, որ չի ցանկանում նման կանխագուշակումներ կատարել, հայտնում է Regnum-ը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ ապրիլի 4-ին: Հայաստանի նախագահի մեկ այլ հրամանով նա ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարի եւ նախագահին առնթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններից: Վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվանից հետո մարտի 25-ին: