ԱԱԾ-ն ավարտել է ԱԷԿ-ում բազմամիլիոնանոց չարաշահումների գործով նախաքննությունը14 հուլիսի 2016 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման և կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը, ստեղծելով կազմակերպված հանցավոր խումբ և օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով էական վնաս: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է, իսկ դրանով պետությանը պատճառված 783.6 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ հատուցվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը` ռուսական ВВЭР-440 ռեակտորով: Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը տրամադրում է այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |